Հարգելի այցելու ողջունում ենք ձեզ մեր կայքում:
«ԱլֆաԼաբ» ախտորոշիչ լաբորատորիայի նպատակն է` հնարավորինս արագ և մատչելի
գներով, յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր առողջական վիճակի մասին ունենալ հավաստի
տեղեկատվություն: Ժամանակակից սարքավորումների և բարձր որակավորում ունեցող աշխատակիցների
համակցությունը մեր գործընկերներին և այցելուներին երաշխավորում է արդյունքների առավելագույն
հավաստիություն: Մեր մասնագետները կտրամադրեն Ձեզ անվճար խորհրդատվություն ձեր
հետազոտությունների արդյունքների վերաբերյալ: